воскресенье, 2 июня 2013 г.

TEDxKids@Yerevan 2013 միջոցառումը




Այս տարի հաջողվեց ինձ և ընկերոջս դիմել TEDxKids միջոցառմանը:
Ու ասեմ ,որ շատ լավ անցան և փորձերը և հենց իվենթը:
Շատ կկարոտեմ այն օրերը ,երբ նոր բոլորով ծանոթանում էինք իրար հետ:
Այս միջոցառումը ամեն տարի անցակցվում է Երևանում,որտեղ 8-18 տարեկան պատանիները խոսում են,այնպիսի հայտնագործությունների,մտքերի մասին,որոնք արջանի են տարածման:Ես եվ ընկերս խոսացինք մեր HGH Garden -ի մասին,դրա բլոգի,նրա google maps-ի վրա հայտնվելու և մեր շարքերը համալրած փոքրիկ երեխաների մասին:
Միջոցառումը տեղի ունեցավ ԹՈՒՄՈ կենտրոնում Հունիսի 1-ին,լավ ելույթ ունեցան բոլորը,միջոցառումը լիովին կարող եք դիտել այստեղ՝ http://bit.ly/17gfk0N ,բայց մի փոքր վատ որակով,իսկ հենց լավ որակով առանձին հոլովակները դուրս կգան մեկ ամսից :

Բլոգը դառնում է ֆոտոբլոգ :Ճ


Սիրելի Ֆոլլովերներ , տարին սկսվելուց ի վեր բլոգս չէի թարմացնում,բայց դիտում  էի վիճակագրությունն ու տեսնում ,որ դեռ այցելուներ ունեմ:Շնորհակալություն:
Բլոգս դարձնում եմ ֆոտոբլոգ:Ինչու՞,որովհետև կարծում եմ ,որ նկարներ անելը այդան էլ վատ չի ստացվում մոտս,ու կարող եմ մի բան անել:
Ուզում եմ սկսել գրառումս մի մեկնաբանությամբ,որոշել եմ թարմացնել հենց ամառվանից սկսված,այսինքն ՝ լետս գո :Ճ
Առաջին գրառումս կլինի քիչ հետո,որը այս տարվա ինձ համար N1 կայֆ իրադարձությունն էր :Ճ

воскресенье, 30 декабря 2012 г.

Տարին վերջացավ~Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ





Ուրեմն ...
2012-ը "ամենաքննարկված" տարին էր ինձ համար:
Դե չգիտեմ...ինչ-որ նվաճումներ չեմ արել,որ գրեմ դրանց մասին "դեռ ամեն ինչ առջևում է իմ համար" :D
Լավ ...ասեմ ,որ շատ կա~յֆ տարի էր,խոսակցություններով աշխարհի  վերջի մասին,այլոլորակայինների և այլն:
Ոնց կարող եմ չհիշել իմ կողմից էդքան չսիրված,բայց մեգահիթ դարձած GANGNAM STYLE-ը ,որը հենց էս տարի ունեցավ 1 միլլիարդից ավելի դիտումներ ու դարձավ ամենադիտվածը YouTube-ում:
Դե տեխնոլոգիայի ոլորտում էլ չասեմ ինչ զրթը  փրթներ արտադրվեցին Galaxy,Smart TV-ներից սկսած ու iPad Mini,iMac-ով վերջացրած:
Ասեմ ,որ կայֆ տարի էր նաև ԹՈՒՄՈ-յում:Շատ լավ ու կրեածիվ վիդեոներ նկարեցինք,առաջինը ամառը ` 




Դե երկրորդի մասին մի փոքր ուշ կասեմ,իհարկե էս փոստում :)

Դե ԹՈՒՄՈ-ից մի փոքր ավելի հետաքրքիր բաներ եմ սպասում 2013-ին,ավելի կրեածիվ:
Գիտե՞ք ,որ ԹՈՒՄՈ-ին եմ կարոտել,որը ամենասկզբում էր:Այսպես ասած էն "անմեղ" ԹՈՒՄՈ-ն ,իսկ հիմա մի քիչ ուրիշա .... :) Բայց ինչ էլ ուզում ա լինի ինքը իմ համար Հայաստանում համար 1-նա ,որպես կրեածիվ կրթահամալիր:

Լավ ասեմ ,որ ես էլ եմ նամակ գրել ձմեռ Պապուն,նախորոք ասեմ գժի տեղ չդնել,հա հիմա մարդ եմ մի բանի էլ հավատում եմ,դե ինձ թվումա որ մի ուժ կա ֆյսոտակի ,որ Նոր տարուն մի ձև ազդումա բոլորիս վրա:

Լավ մաղթում եմ բարի օձի տարի լի անակնկալներով ,ես էլ շաաաաաա~տ պլաններ ունեմ 2013-ի հետ կապված ու հուսով եմ կիրագործվի:
Անցնեմ քիչ առաջ գրածիս:Ուրեմն ԹՈՒՄՈ 365-ը առաջին վիդեոն էր ,որի մասին բլոգումս խոսացել էի:Այս մեկը Նոր տարվա առթիվ ենք նկարել ու ինքը նկարագրումա նոր տարին ԹՈՒՄՈ-յում հուսով եմ դուրներդ կգա `




Ինքը շա~տ կրեածիվա ու բարի,իմիջայլոց ես էլ կամ մեջը ու մի շարք կայֆ երեխեք :)

Լավ էլիիի շաաաա~տ եմ խոսում- եզրափակեմ տարիս այս փոստով :
Մաղթում եմ Ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ  
              
                                                         :)

воскресенье, 16 декабря 2012 г.

Ինչո՞վ եմ դիմավորում ձյունը...



Օ~օ ձյուն.
Լավ չեմ ուզում ստից խոսամ ձյան մասին,ոնցվոր ՖԲ~Հայության կեսից ավելին:
Ուզում եմ ասեմ ,թե ոնց եմ դիմավորում այս եղանակը:
առավոտը արթնացել եմ ժամը 10-ին,բայց ձյան մասին իմացել եմ 12-ին,էն ել ոչ իմ աչքերով :)
Լավ .այ սենց օրվա սկզբում ես ու Հարութը լավ փակեցինք մեր HGH խաղողները ու յասամանը:
Լավ անցնեմ մյուս մասին.
Հենց ձյունա գալիս :Մի~շտ նայում եմ Disney Channel-ի "Финес и Ферб-Рождественские каникулы",չգիտեմ մի ձևի քաշումա:)


                             



Լսում եմ`
Էնդի Ուիլլիամի "It's the Most Wonderful Time of the Year"-ը
"Jingle Bell Rock"-ը,Մայքլ Բուբլեի միքս արած "Christmas" ու շաաաաատ բաներ~~~~



вторник, 4 декабря 2012 г.

Մի քանի բան ասեմ «Ռալֆ»-ի մասին :)


Աա~~~
Մի ամիս է չեմ գրել....
Ուզում եմ մի քանի բան ասեմ,բայց չգիտեմ ոնց:
Լաա~վ կխոսամ Դիսնեյի Նոր «Ռալֆ» "Wreck-it-Ralph" անիմացիոն ֆիլմի (մուլտֆիլմի)  մասին:
Ուրեմն ես շա~տ եմ հավանել իրան:
Մուլտֆիլմը պատմում~է մի խաղի հերոսի մասին ում անունը Ռալֆ է,նա այդ խաղում հանդիսանում է բացասական կերպար,բայց մուլտֆիլմում`(իրական կյանքում) դրական:



Մուլտֆիլմը պատմում է ,թե Ռալֆը ինչքան է հոգնել իր վատ կերպարից ,և թե ինչպես է նա տեխափոխվում ուրիշ խաղ, դրական կերպար դառնալու համար:Մուլտֆիլմը շա~տ հետաքրքիր է դա ասում եմ միայն թրեիլերը նայած :D
Ռալֆը հանդիպում է մի փոքրիկ աղջնակի ,որի հետ էլ շարունակվում է ողջ պատմությունը:Իմիջայլոց «Ռալֆ» -ի պրեմիերան եղել է այս տարվա Նոյեմբերի 1-ին, առաջինը Հունգարիայում,այնուհետև Քուվեյթում ու Ռուսաստանում,ԱՄՆ-ում եղել է Նոյեմբերի 2-ին :
Ներքևում տեղադրել եմ Թրեիլերները ռուսերենով և անգլերենով:Հատկապես ուշադրություն կդարձնեք 0:44 վայրկյանից սկսած `ժողովի անդամներին (մի քանի հոգու կճանաչեք հաստա~տ:)
Ավելին «Ռալֆ»-ի մասին այստեղ և այստեղ:

Հ.Գ Ես չեմ նայելու համացանցում հայտնված <<կինոթատրոնիցնկարացՌալֆը>>,այլ սպասելու եմ նոռմալին,որպեսզի էդ նայելու հաճույքը չկորի :D

                                                                                    Ռուսական թրեիլեր 1
     

                                                                                   Ռուսական թրեիլեր 2
     

                                                                                  Ամերիկյան թրեիլեր 1
      

                                                                                 Ամերիկյան թրեիլեր 2
      




суббота, 10 ноября 2012 г.

Բլոգս ամենայն ազնվությամբ ներողություն եմ խնդրում քեզնից,որ չհիշեցի ծննդյանդ օրը :(



Բլոոոոոգս.
Ես ոնց կարող էի մոռանայի այս ամենը.
Այն ամենը ,թե ինչ էինք անում մենք իրար հետ,անցած տարվա Նոյեմբերի 6-ին,իսկ այս տարի ես Նոյեմբերի 6-ին չէի էլ հիշում ,որ դու կաս.
ՆԵրողություուուն :( :)
Ճիշտ է շաաաատ շաաատ ու շա~տ մեղավոր եմ կներես... չէ° :Ճ
Ու վերջ այս ամենը վերջացնում ենք.
Նայեք - ճիշտ է ուշացրել եմ Նոյեմբերի 10-ին եմ շնորհավորում բլոգիս,բայց անցած լինի.
Ես 1 տարվա ընթացքում ինքը իմ երեխանա դարձել մի ուրիշ ձև.ինքը մի ուրիշ ձև միշտ իմ հետա ,միշտ իմ կողմից:Հլը էնքան փոստեր կա ,որ ուղղակի հետը կիսվել եմ բայց չեմ փոստել,որ դուք տենաք,իրանք մեր "դռաֆտերում" են, ու գիտենք մենակ ես ու ինքը:
Ոբշմ ինքը իմ համար ամեն ինչա,ու ես մեղավոր եմ ,որ չեմ հիշել:
Շնորհավո~ր բլոգս,երկար տարիների կյանք քեզ ու ինձ :)

среда, 24 октября 2012 г.

Apple-ը ներկայացրեց iPad Mini-ն , նոր iMac -ը և մի քանի թարմացումներ



Այո.
Անակնկալորեն Apple -ը Հոկտեմբերի 23-ի Apple միջոցառման ժամանակ ներկայացրեց շատ մեծ թարմացումներ:
Apple ընկերության այժմյան տնօրեն Թիմ Քուքը  շատ ոգեվորված էր,ներկայացնելու նոր թարմացումները:
Որոնք էին դրանք:
Առաջինը Apple ընկերությունը ներկայացրեց լիովին նոր iPad Mini-ն


iPad Mini-ն իր դիզայնով և չափսերով շատ պռակտիկ է,այն լիովին հանգիստ կարող է տեղավորվել ձեռքի մեջ,և շատ պռակտիկ է օգտագործման մեջ, հավաստում են Apple ի աշխատակիցները:
Չնայած իր չափսերի iPad Mini-ն  իր բնույթով ընդհանրապես չի տարբերվում իրեն նախորդող iPad 3-ից:
Ունի Ռետինա Դիսփլեյ,ունի նույն 1024 x 768 դիսփլեյը,բոլոր ծրագրերը որոնք նախատեսված են iPad 3-ի համար,կիրառություն ունեն նաև Մինի iPad-ի մեջ:
Mini iPad-ի սկզբնական գինը $329 է,իսկ գինը բարձրանում է ըստ հիշողության չափսի և 4G-ի առկայությամբ:Պլանշետը արտադրված է երկու գույնի սև և սպիտակ (Apple-ին բնորոշ):
Mini iPad-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:



iPad Mini -ի համար նաև արտադրվել են նոր Smart Cover-ներ , հատուկ չափսերով`
 
     



  Apple ընկերության պաշտոնական վիդեոն նոր iPad-ի մասին

     

Անցնենք iMAc-ին

Ճիշտն ասած այդքան չեմ հետաքրքրվել iMac-ով ինչքան Mini iPad -ով,բայց կփորձեմ ներկայացնել նորությունները:


Առաջին ակնառու տարբերությունը հին սերնդի iMac-ի և նորի միջև դա իհարկե չափսերի և բարակության մեծ փոփոխությունն է:Մի նկար ցույց տամ որտեղ կտեսնեք հին և նոր iMac-երի տարբերությունը`


Apple ըկերությունը նաև ներկայացրել է iMAc-երի էվոլուցիան,որը ակնառու է դարձնում նոր սերնդի iMAc -ի հաջողությունները`


Նաև կատարվել են փոփոխություններ էկրանի և մոնիտորի հետ`



iMAc-ի սկզբնական գինը $1299 է,որից սկսում է այն մեծանալ ըստ էկրանի մեծության և համակարգի հզորության`




iMac-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ


Ահա և YouTube-ում հայտնի TLD Today էջի մեկնաբանությունը նոր iPAd-ի ,iMac-ի և մի քանի ուրիշ Apple ամրանքանիշերի մասին `

    

       Ընդհանուր տեղեկություններ կարող եք ստանալ Apple ընկերության պաշտոնական կայքից`