воскресенье, 5 августа 2012 г.

Պատրաստվում ենք ԹՈՒՄՈ-ի ծնունդին



Քիչ Քիչ մոտենում է ԹՈՒՄՈի  ծնունդը:2011 թվականի Օգոստոսի 14-ին բացվեց մեր կողմից այդքան շատ սիրված ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:Մի վայր որտեղ ծանոթանում ես նոր մարդկանց հետ,տարբեր փորձառություններ ես ձեռք բերում տարբեր բնագավառներից` անիմացիա,խաղերի ստեղծում,կայքերի մշակում,թվային մեդիա:Այս կենտրոնում ամեն գաղափար իրագործվում է:ԹՈՒՄՈն շատ երիտասարդ է ,բայց այնուամենայնիվ արդեն տալիս է գիտելիքներ և մեծ փորձառություն մեզ:Եվ այսպես այս տարվա Օգոստոսի 14-ը լինելու է ուղղակի աներևակայելի տոն մեզ համար,պատկերացնում եմ ,թե ինչքան անակնկալներ են մեզ սպասում:Եվ այսպես հանդիպում ենք օդոստոսի 14ին ժամը 18:00 ին ԹՈՒՄՈի մեծ շատրվանների մոտ(Հալաբյան 16):
Հ.Գ.Ես եվ իմ ընկերները նույնպես պատրաստել ենք անակնկալ ,որը հայտնի կդառնա ԹՈՒՄՈի տարեդարձի օրը:



2 комментария: