пятница, 18 ноября 2011 г.

Մարդիկ արդեն կարող են փոխել իրենց աչքերի գույնը մի քանի վայրկյանում

Սենսացիոն և զարմանալի նորություն . մարդիկ  ովքեր ունեն շագանակագույն աչքեր և ուզում են փոխել իրենց աչքերի գույնը երկնագույնի  բժիշկ Գրեգ Հոմերը նրանց կգա օգնության:Բժիշկը հայտարարել է ,որ մշակել է աչքերի գույնը 20 վայրկյանում փոխելու  միջոց: Այդ պրոցեդուրան տեղի է ունենում լազերի միջոցով,որը կարողանում է 20 վայրկյանի ընթացքում աչքի ծիածանաթաղանթի վերին շերտից վերացնել  շագանակագույն պիգմենտը,իսկ 10-ից 20 օրվա ընթացքում  սկսում է առաջանալ երկնագույնը:Եվ պատկերացնում եք այդ պրոցեդուրան արժե 4700 ամերիկյան դոլար, զարմանալին այն է,որ երբ ուզենաք ձեր աչքերի բնական գույնը վերադարձնել այլևս չեք կարող ձեր կյանքի ողջ ընթացքում,այս հայտարարությունից հետո բժշկի հետ են կապնվել հազարավոր մարդիկ,ովքեր ցանկանում են ունենալ երկնագույն աչքեր: Ես անձամբ խորհուրդ չէի տա այդպիսի քայլի գնալ ,որովհետև մտափոխման դեպքում կարող է  արդեն ուշ լինել:

Комментариев нет:

Отправить комментарий