понедельник, 23 января 2012 г.

Ինչ են QR կոդերը,ինչ կիրառություն ունեն և ինչպես պատրաստել նմանատիպ կոդեր:


Շատերի մոտ վերջերս հարցեր են ծագել QR կոդերի վերաբերյալ,թե ինչ նշանակություն և կիրառություն ունեն դրանք:QR կոդերը նախատեսված են  կարճ պատասխան հաղորդելու համար:QR կոդերը նաև կարդացվում են հեռախոսների միջոցով,որոնք կարող են հաղորդել ինչ որ կայքի հասցե,խաղ նաև հաղորդագրություն:Վերջերս դրանք շատ մեծ կիրառություն են ստացել:Օրինակ  ստորև պատկերված QR կոդը պարունակում է իմ բլոգի հասցեն`




QR-կոդը համակարգչով վերծանելու համար գոյություն ունեն տարբեր կայքեր,որոնցից մեկը
zxing.org կայքն է:Կոդով նկարը ներբեռնում եք համակարգչի մեջ,այնուհետև վերբեռնում այս կայքում:
     Իսկ կոդեր անձամբ ստեղծելու ամենահեշտ միջոցը դա Wolframalpha կայքն է:Այցելում ենք այդ կայքը և որոնման դաշտում գրում.
Օրինակ` QR code for hrachsargsyan.blogspot.com:Փնտրելուց հետո կայքը ակնթարթային կերպով կվերածի ձեր ցանկացած բառը QR կոդի:Մանրամասները նկարում`



QR կոդերի կարող եք հանդիպել նաև դրսում հայտարարությունների մեջ,որոնք շատ հետաքրքիր են:



Միայն պետք է բջջային հեռախոսի մեջ ունենալ QR կոդի վերծանիչ,այդ ծրագիրը  ունենալու համար այցելեք այս կայքը ընտրեք ձեր բջջայինին համապատասխանող բրենդը և ներբեռնեք:
Հուսով եմ մատչելի ձևով բացատրեցի բոլոր քայլերը:
                                                                                     Սիրով Հրաչ Սարգսյան

Комментариев нет:

Отправить комментарий