суббота, 4 февраля 2012 г.

Ես հպարտ եմ,որ չեմ կրկնվում:



Բլո’գ,ի˚նչ է դա և ինչի համար է ստեղծված:Մի վայր,որտեղ կիսվում ես քո մտահղացումներով,նորություններով և տարբեր հնարքներով:Իհարկե կան բլոգեր,որոնք անձնական  են.դրանց բլոգերները ներկայացնում են իրենց կյանքը,կիսվում նկարներով և այլն:Եթե քո բլոգը անձնական չէ,և դու ներկայացնում ես ընթերցողներին տարբեր ասպարեզներից նորություններ,ապա մի կրկնվի’ր,մ’ի թող,որ քո ընթերցողները հասկանան,որ դա քոնը չե և հիասթափվեն քեզանից:Մ’ի փորձիր նմանվել այն մարդկանց,ովքեր իրենց ուժերով  ձեռք են բերել այդ հեղինակությունը,այլ ստեղծի’ր այն,ինչը դեռ չի եղել:Ա’յո այն,որը դեռ հասու չէ բոլորին,տարբերվի’ր,որպեսզի ունենաս քոնը:
       
   


  Սա թող մեծամտություն չթվա,բայց իմ բլոգի բացվելուց հետո չեմ կրկնօրինակել  և չեմ գողացել այլոց մտքերը և փորձել դրանք ներկայացնել իմ անվան տակ:Ինչու˚...որովհետև վախեցել եմ այդ երևույթից:Եթե դու գողանում ես,ապա բլոգեր կոչվելու իրավունք չունես:
       Քո բլոգը չունի˚ հեղինակություն,մի վհատվիր,փոխարենը մի պահ մտածի’ր,որ դու չե’ս գողանում մեկ ուրիշից և հպարտացի’ր ինքդ քեզնով:

Комментариев нет:

Отправить комментарий