Այսօր ԹՈՒՄՈ-ում ես և ԹՈՒՄՈ-ի մյուս բլոգգերները Մուշեղը,Արմենը,Արամը և Սերգեյը հանդիպեցինք բլոգգեր լրագրող Արթուր Պապյանի հետ:Զրույցը անցավ շատ հետաքրքիր :Արթուրը մեզ խորհուրդներ տվեց բլոգի կայացման,զարգացման,հետաքրքրության թեմաներով:Քանի որ մենք` հինգ բլոգգերներս ԹՈՒՄՈ-ի հետ համատեղ պետք է ստեղծենք մի ֆոտոբլոգ և կազմակերպենք մրցույթ,այդ պատճառով մեր համար շատ կարևոր էր այդ ոլորտում բավականին փորձառու անձնավորության խորհուրդները: Արթուրը Ditord.com -ի բլոգգերն է ,և ուսումնասիրելով նրա բլոգը հասկանում ես ,որ այն ղեկավարվում է փորձառու մարդու կողմից:Շատ շնորհակալություն եմ հայտնում ԹՈՒՄՈ-ի իմ մարզիչներից Տաթևին,Լուսինեին և Անիին ,առանց որոնց ուղակի չէր կայանա այս հանդիպումը:Նկարները ստանալուն պես անպայման կտեղադրեմ բլոգումս:

Комментариев нет:
Отправить комментарий