понедельник, 2 апреля 2012 г.

Ծառատունկ



Եվս մի քանի ծառ ավելացավ մեր Հայաստանում,որովհետև մենք արդեն սկսել ենք  մեր ծառատունկը:Արդեն ես և իմ ընկերները  սկսել ենք այսպես ասած  մեր բակի բնության վերականգնումը:Ինչ ենք արել մենք` տնկել մոտավորապես  5 ծառ, մոտ 4 տեսակի ծաղիկներ,որոնք արդեն ծաղկել են, և վերջապես գեղեցկացրել ենք մեր բակը ` ներկելով ամեն ժանգոտած  բան  գտնվող մեր բակում:
              Ինչից սկսեց այս ամենը ` ես ու ընկերս մի օր նստած էինք  բակում, և խոսալով զգում էինք ,թե ինչ զզվելի տեսք ունի մեր բակը:Ու մի ակնթարթում մտածեցինք մաքրել  չորացած խոտերը ու գեղեցիկ տեսք պարգևել:Չզգացինք ,թե ինչ պատահեց բոլորի հետ,բայց մեզ միացան  կողքի բակերի փոքր երեխաները ու սկսեցին օգնել մեզ:Երեկոյան արդեն բակը լավ տեսք ուներ:Հենց այդ օրվանից էլ  ամեն տարի գարնան գալուստով  սկսում ենք բակի <<զարդարումը>>:Խոստանում եմ բլոգումս կավելացնեմ մեր աշխատանքի արդյունքները մի քանի ամիս հետո:

Комментариев нет:

Отправить комментарий