пятница, 1 июня 2012 г.

Հունիսի 1-ին իսկական բում էր TEDxKids@Yerevan-ը,տարբեր միջոցառումներ էին իրականացվում քաղաքի ամեն անկյունում



Այո,այսօր շաաաաատ հագեցած օր էր:Առավոտ ժամը 09:00  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում TEDxKids@Yerevan, մեծ նվեր բոլոր պատանիներիս:Շատ տպավորված եմ այսօրվա միջոցառումից:
TEDxKids@Yerevan -ի շրջանակում  ելույթ ունեցան իմ հասակակիցները և անկեղծ ասաց շատ եմ տպավորված և ոգեվորված ,որ այսպիսի ընկերներ ունեմ:
Այնպիսի մի երեխա չկար,ով պատանի խոսնակների կոչով չմտահոգվեր և չցանկանար աջակցեր նրան:Ուղղակի "ԲՈՒՄ":Սա ուղղակի մի նոր չափանիշ էր հետաքրքիր մտքերը արտահայտելու և տարածելու:Իմ ընկերները շատ հետաքրքիր թեմաներով ներկայացան:
Քրիստինեն խոսաց այն մասին ,թե մարդիկ ինչքան հեշտ կարող են կառավարել դեպքերի զարգացումը և դրանց անհավանական մոտեցման մասին:
Էլենը խոսեց մի թափանցիկ պատի մասին,որը նա և իր ընկերները օրեցօր ջարդում են,հաշմանդամ երեխաներին ավելի մոտ դարձնելու հասարակությանը:
Գոհարը խոսեց X դպրոցի մասին,որոնք օրեցօր շարունակում են բազմանալ մեր քաղաքում:
Բեատրիսան խոսեց մեր կուռքերի հասարակ մարդ լինելու մասին:Եվ նրանց առօրյա կյանքի հասարակության:
Նրանք բոլորն էլ փայլում էին իրենց յուրօրինակ և հետաքրքիր մտքերով:Եվ համոզված եմ ,որ դրանք մի օր հաստատ ի կատար կածվեն:




(Նկարները ստանալուն պես անպայման կտեղադրեմ բլոգում)


Комментариев нет:

Отправить комментарий