пятница, 21 сентября 2012 г.

Շնորհավոր անկախությանդ 21 ամյակը Հայաստա~ն


Շնորհավոր անկախությանդ 21 ամյակը Հայաստա~ն:
Իրոք այսօր շա~տ ուրախ եմ ,որովհետև այ սենց օրերի մի ձևի լցվում եմ հայրենասիրական ոգով:
1991թ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցավ հանրաքվե`
«Համաձա°յն եք,որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական Պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»,ընտրողների 94.56% կողմ քվերակեց,և սկիզբ դրվեց 



Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմությանը:
Ինչևէ շաաաատ~ ուրախ եմ:
Հենց ամենավերևի գլխավոր նկարը գտա ՀՀ Ամերիկյան դեսպանատնի ՖԲ էջից,դեսպանատունը արդեն հասցրել է շնորհավորել ողջ հայությանը այս խոսքերով`
«Շնորհավոր անկախությանդ օրը, Հայաստա՛ն: ԱՄՆ դեսպանատունը քեզ հետ տոնում է քո անկախության օրը: | Happy Independence Day, Armenia! The U.S. Embassy joins you in celebrating your Independence Day. Shnorhavor»
Բոլոր լրատվական կայքերը արդեն խոսում են այսօրվա հագեցած օրակարգի,միջոցառումների մասին,որոնք հուսով եմ,հետաքրքիր կանցնեն:
                                           Շնորհավոր 21 ամյակդ Հայաստա~ն

      

Комментариев нет:

Отправить комментарий