суббота, 20 октября 2012 г.

ԹՈՒՄՈ կենտրոնում կայացավ Արա Օշագանի գլխավորությամբ փաստավավերագրական լուսանկարների ցուցահանդեսը




Իսկապես-վերջաաապես տեղի ունեցավ մեր փաստավավերագրական լուսանկարների ցուցահանդեսը,որին հավատացեք շաաաատ երկար էինք սպասել:
Այսօր ` ՀՈկտեմբերի 20-ին տեղի ունեցավ այդքան շատ սպասված ցուցահանդեսը:
Արա Օշագանը (http://araoshagan.com/) ամերիկահայ փաստավավերագրական լուսանկարիչ է-
ահա մի փոքրիկ տեսանյութ նրա վերջին աշխատանքների մասին`





Արան ` գտնվելով ԱՄՆ ում,միշտ եղել է իր հայրենիքի կողքին:Նա այնպիսի լուսանկարիչ է,ում աշխատանքներում կարող ես տեսնել միմիայն խորագույն իմաստ և գեղեցկություն:Նա պատկերում է իր հայրենիքը այնպես ինչպես կարող էր պատկերել միմիայն տարիներ շարունակ իր հայրենի հողում ապրող մարդը:
Նրա լուսանկարները ռեալ են ,չեն պատկերում ոչ մի կեղծավորություն և շողոքորդություն:
Այս մի քանի ամիսների ընթացքում մենք շատ բաներ ենք սովորել նրանից` պատկերել այն ինչ որ տեսնում ենք,նկարներում չմցնենք կեղծավորություն,մարդկանց նկարելու դեպքում շփվենք նրանց հետ,այլ ոչ թե միանգամից տեսախցիկով հարձակում գործենք նրանց վրա:


Արան այս տարի Հունիսին մեզ` ԹՈՒՄՈ անդամների հետ իրականացրեց մի պռոյեկտ,որտեղ մենք բոլորս ստեղծեցինք մեր ֆոտոշարքերը,դրանք մշակեցինք,կատարեցինք ֆոտոմոնտաժ և այլն:
Բայց մենք սպասում էինք ցուցահանդեսի,որը չեղավ:Բայց Հոկտեմբեր ամսին Արա Օշագանի և Սառա Անջարգոլյան գլխավորությամբ մենք վերջնականապես կազմակերպեցինք այս ցուցահանդեսը:
Մի օր հավաքվեցինք երեխաներով սկսեցինք փակցնել նկարները ԹՈՒՄՈի պատերին և այդպես ստեղծեցինք պատկերասրահ ԹՈՒՄՈյում:
Ցուցահանդեսը անցավ շատ լավ:Մեր գործին անդրադարձավ նաև Hetq.am ը:
Ահա և Hetq.am ի պատրաստած նյութը մեր ֆոտոշարքերի մասին Documentary Photography


ՖՈՏՈՇԱՐՔ`












Комментариев нет:

Отправить комментарий