понедельник, 1 октября 2012 г.

Վերջապես ստացա նվերս Disney Channel-ից

                     

Վերջապես... ուշացմամբ ,բայց ստացա նվերս Դիսնեյից:
Ուրեմն այս տարվա Հունվարին ես մասնակցել էի Դիսնեյ ՀԸ կազմակերպած մրցույթից (http://www.disney.ru/kanal/),այդ մրցույթի ընդհանուր թեման սա էր - պետք է համակարգչային  գրաֆիկայով պատկերեիինք ,թե ինչպես ենք պատկերացնում Ամանորյա տոնածառը Դիսնեյի հերոսներով:Այս մրցույթում զբաղեցրել էի 1-ին հորիզոնականը,բայց քանի որ Դիսնեյ ՀԸ (Ռուսաստանյան) չէր կարող ինձ համարել հաղթող,որովհետև ապրում էի Հայաստանում` ինձ պետք է ուղարկեին խրախուսական մրցանակ,բայց այդ մրցանակը մի քանի ամիս շարունակ չկար:Եվ այսպես այս տարվա Օգոստոսին ինձ եկավ նամակ,որտեղ ներողություն էին խնդրում ուշացման համար և տեղեկացնում,որ մրցանակս տեղ կհասնի մեկ ամսվա ընթացքում:Եվ վերջիվերջո այն տեղ հասավ:
Իհարկե շաաա~տ մեծ մրցանակ չէ,բայց այնուամենայնիվ շատ ուրախ եմ(Դիսնեյ «Գունդ»,Կիկ Բուտովսկի տետր,Դիսնեյ գրիչ,«Ես սիրում եմ Դիսնեյին» լոգո) :Ճ

Մի քանի ֆոտոներ եմ արել կարող եք նայել`





Комментариев нет:

Отправить комментарий